Cryptocurrency Prices by Coinlib

Ռուսաստանում սահմանափակվել է ամերիկյան MoneyGram-ի աշխատանքը

d5bcd5b8d682d5bdd5a1d5bdd5bfd5a1d5b6d5b8d682d5b4 d5bdd5a1d5b0d5b4d5a1d5b6d5a1d683d5a1d5afd5bed5a5d5ac d5a7 d5a1d5b4d5a5d680d5abd5af 604868155f252
Անդրսահմանային դրամական փոխանցումների ամերիկյան MoneyGram համակարգը մարտի 1-ից դադարեցրել է Ռուսաստանում ֆիզիկական անձանց ուղղակի ծառայություններ մատուցել:

Ռուսաստանից աշխարհի այլ երկրներ դրամական փոխանցումներ ուղարկելն անհնարին է դարձել, իսկ MoneyGram-ի հաճախորդների կողմից այլ երկրներից Ռուսաստան ուղարկվող կանխիկ գումարն այժմ հասանելի է միայն «Զոլոտայա կորոնա»-ի գրասենյակներում, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրը։

Տեղեկատվությունը հաստատել է MoneyGram-ի հեռախոսային կենտրոնի օպերատորը, իսկ փոխանցումներ ստանալու մասին տեղեկատվությունը՝ «Զոլոտայա կորոնա»-ի մամուլի ծառայությունը:

MoneyGram-ը միակ ընկերությունն է, որն ընդգրկված է ՌԴ Կենտրոնական բանկի արտասահմանյան վճարային համակարգերի օպերատորների ռեեստրում (2020թ․ ապրիլի 24-ին, երբ առաջին անգամ կազմվել էր այդ ռեեստրը): 2021թ․ մարտի 5-ի դրությամբ MoneyGram-ը չի հանվել ռեեստրից: Կենտրոնական բանկում չեն մեկնաբանում գործող ընկերությունները:

Անցած տարվա գարնանը «Վեդոմոստի»-ն գրել էր, որ նման ռեեստրի ձեւավորող դրույթները ուժի մեջ են մտել 2019-ի հուլիսին: Պետդուման ընդունել էր օրենք, որն արգելում է օտարերկրյա դրամական փոխանցումների համակարգերին աշխատել Ռուսաստանի հետ առանց երկրում ներկայացուցչություն բացելու։

Ռուսաստանում աշխատող դրամական փոխանցումների մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Western Union-ը, գործում է իրավաբանական անձի միջոցով եւ ընդգրկված է վճարային համակարգերի ռեեստրում, որոնք գրանցված են Ռուսաստանի տարածքում: Ի տարբերություն դրան, MoneyGram–ը միայն մասնաճյուղ ունի Ռուսաստանում:

Աղբյուրը՝ Banks.am