Cryptocurrency Prices by Coinlib

Մեկ օրում Իլոն Մասկը ռեկորդային $25 մլրդ է վաստակել

d5b4d5a5d5af d685d680d5b8d682d5b4 d5abd5acd5b8d5b6 d5b4d5a1d5bdd5afd5a8 d5bcd5a5d5afd5b8d680d5a4d5a1d5b5d5abd5b6 25 d5b4d5acd680d5a4 6048bc5e669c2
SpaceX-ի հիմնադիր եւ Tesla-ի համահիմնադիր Իլոն Մասկը 24 ժամում վաստակել է ռեկորդային $25,1 մլրդ, հաղորդում է RBC- ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

Դրանից հետո գործարարի կարողությունն աճել է մինչեւ $174 մլրդ: Մասկը գործակալության վարկածով ամենահարուստ մարդկանց վարկանիշում շարունակում է մնալ երկրորդ տեղում՝ միաժամանակ կրճատելով Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի հետ տարբերությունը մինչեւ $6 մլրդ (վերջինիս կարողությունն, ըստ Bloomberg-ի, $180 մլրդ է):

Նախօրեին երեքշաբաթյա անկումից հետո տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների բաժնետոմսերն աճեցին, հայտնում է Bloomberg- ը: Այս ֆոնին Բեզոսը վաստակեց $6 մլրդ, ինչից հետո նրա կարողությունն աճեց՝ հասնելով $180 մլրդ-ի:

Tesla-ի բաժնետոմսերը նախօրեին թանկացան գրեթե 20%-ով, ինչն ամենաէական աճն է 2020 թ.-ի փետրվարի 3-ից ի վեր: Դրա վրա ազդել է նաեւ այն հանգամանքը, որ New Street Research-ի վերլուծաբան Պիեռ Ֆեռագուն բարձրացրել է Tesla-ի մասով առաջարկությունը մինչեւ «գնել», ինչպես նաեւ բաժնետոմսի նպատակային արժեքը:

Տարեսկզբից Մասկն ու Բեզոսը մի քանի անգամ փոխարինել են միմյանց մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին տեղում: Մասկը առաջին անգամ վարկանիշը գլխավորեց հունվարի 7-ին՝ $188,5 մլրդ կարողությամբ, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ գործարարը հազիվ էր հայտնվել ամենահարուստ մարդկանց թոփ 50-ում:

Աղբյուրը՝ Banks.am