Cryptocurrency Prices by Coinlib

Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման առաջին փուլն ավարտված է

d5a3d5b5d5b8d682d5b4d680d5abd5b8d682d5b4 d5a1d5bfd5a3 d5bdd5bad5a1d5bdd5a1d680d5afd5b4d5a1d5b6 d5afd5a5d5b6d5bfd680d5b8d5b6d5ab d5af 6048a22a432f0
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հայտնել է, որ Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման (ԱՏԳ) կենտրոնի կառուցման առաջին փուլն ավարտված է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԱՏԳ կենտրոնի կառուցման, ընթացիկ գործունեության եւ հետագա անելիքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ներկայում ավարտին են մոտենում երկրորդ փուլի նախագծային աշխատանքները, եւ առաջիկայում կմեկնարկի շինարարության երկրորդ փուլը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ ԱՏԳ կենտրոնի հետագա կառուցմանը եւ դրա ամբողջական, արդյունավետ աշխատանքի ապահովմանը վերաբերող հարցեր, որոնց արդյունքներով հստակեցվել են ճանապարհների նորոգման եւ հարակից ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների հետ կապված հարցերը:

Վարչապետը կարեւորել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի լիարժեք գործարկումը եւ հանձնարարել ակտիվ աշխատել անհրաժեշտ բաղադրիչների ապահովման ուղղությամբ:

Աղբյուրը՝ Banks.am