Cryptocurrency Prices by Coinlib

Արդյունաբերական կանեփի մշակությունը լինելու է «խիստ վերահսկվող»

d5a1d680d5a4d5b5d5b8d682d5b6d5a1d5a2d5a5d680d5a1d5afd5a1d5b6 d5afd5a1d5b6d5a5d683d5ab d5b4d5b7d5a1d5afd5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 6048bc63a6b7a
Հայաստանում  արդյունաբերական կանեփի (հեմփի) մշակության իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական ակտերը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումն է տեղի ունեցել:

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը նշել է, որ հանգամանորեն ուսումնասիրվել է հեմփի աճեցման միջազգային փորձը եւ տարբեր երկրներում ոլորտը կարգավորող իրավական ակտերն ու առկա վերահսկողական մեխանիզմները։
Նրա խոսքով՝ Հայաստանում հեմփի մշակությունը լինելու է խիստ վերահսկվող եւ լիցենզավորված գործունեություն։

Վարսիկ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ծրագրի իրականացման առաջին տարում նախատեսվում է իրականացնել հեմփի գիտաարտադրական մշակություն, որի արդյունքում կընտրվեն Հայաստանի բնակլիմայական պայմանների համար առավել նպատակահարմար եւ տետրահիդրոկանաբինոլի սահմանված պարունակությամբ սորտեր եւ լիցենզավորված գործունեության շրջանակներում որոշ ընկերություններ կկարողանան կազմակերպել հեմփի մշակություն։ Ընդ որում, նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք մշակությունից բացի, կիրականացնեն նաեւ վերամշակում։

Հանդիպման ընթացքում աշխատանքային խումբը քննարկել է նաեւ հեմփի մշակության արդյունավետության ապահովմանը, լաբորատոր փորձաքննությունների իրականացմանը, պետական մարմինների համագործակցությամբ վերահսկողության հատուկ մեխանիզմների կիրառմանը, արտադրվող հեմփի վերամշակմանը վերաբերող
մի շարք հարցեր։

Արդյունաբերական կանեփի (հեմփի) մշակության իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական ակտերը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված են՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի, Առողջապահության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները։

Աղբյուրը՝ Banks.am