Cryptocurrency Prices by Coinlib

Zoom-ի հիմնադիրն ավելի քան $6 մլրդ-ի բաժնետոմս է հանգանակել անհայտ շահառուներին

zoom d5ab d5b0d5abd5b4d5b6d5a1d5a4d5abd680d5b6 d5a1d5bed5a5d5acd5ab d684d5a1d5b6 6 d5b4d5acd680d5a4 d5ab d5a2d5a1d5aad5b6d5a5d5bfd5b8d5b4 60476b8d92097
Zoom Video տեսակոնֆերանսների ծառայության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Էրիկ Յուանը գրեթե 18 մլն բաժնետոմս է հանգանակել անհայտ շահառուներին, հաղորդում է Rusbase-ը՝ վկայակոչելով  BBC-ն:

Ավելի քան $6 մլրդ արժողությամբ բաժնետոմսերը կազմել են ընկերությունում Յուանի բաժնեմասի մոտավորապես 40%-ը: Zoom-ում պարզաբանել են, որ «բաշխումն իրականացվել է Էրիկ Յուանի եւ նրա կնոջ տրաստերի պայմաններին համապատասխան»:

«Յուանի որոշումը` փոխանցել իր բաժնեմասի մեկ երրորդից ավելին, որոշակի տարակուսանք է առաջացնում: Ներդրողները կնյարդայնանան այնքան ժամանակ, քանի դեռ չենք պարզել, թե ով է բաժնետոմսերի ստացողը»,- պարբերականը մեջբերում է ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներից մեկի կարծիքը:

Այս նորության ֆոնին Zoom Video Communications Inc-ի բաժնետոմսերի արժեքը նախօրեին նվազել է գրեթե 8%-ով:

Ընկերությունն ավելի վաղ ներկայացրել էր 2021 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի արդյունքները. hասույթն ավելացել է մինչեւ $882,5 մլն (մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմել էր մոտ $188 մլն):

Յուանը հիմնադրել է Zoom-ը 2011-ին, 2019-ին ԱՄՆ ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո դարձել է միլիարդատեր: Ըստ Forbes-ի՝ Էրիկ Յուանի կարողությունը ներկայումս կազմում է $13.7 մլրդ, եւ սա այն դեպքում, երբ դեռեւս 2020-ի վերջին այն կազմում էր $ 17.9 մլրդ: Գարնանը՝ համավարակից առաջ, գործարարի կարողությունը $5,5 մլրդ էր:

Աղբյուրը՝ Banks.am