Cryptocurrency Prices by Coinlib

2020-ին հիմնված «Բարի Կաթնամթերք»-ը շուրջ 22 տեսակի պանիր կարտադրի

2020 d5abd5b6 d5b0d5abd5b4d5b6d5bed5a1d5ae d5a2d5a1d680d5ab d5afd5a1d5a9d5b6d5a1d5b4d5a9d5a5d680d684 d5a8 d5b7d5b8d682d680d5bb 22 60474ed014851

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է 2020 թվականին հայկական շուկա մուտք գործած «Բարի Կաթնամթերք» ընկերություն ու ծանոթացել ընկերության ներկայիս գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:

40-ից ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունը նախատեսում է առաջիկայում մեկնարկել նաեւ պանրի արտադրություն, մտադրություն կա արտադրել շուրջ 22 տեսակի պանիր։ Պանրի արտադրամասի գործարկումից հետո ընկերությունը նախատեսում է համալրվել եւս 30 աշխատակցով։  

«Մենք պետք է միասին հասնենք բարձրորակ արտադրանքի, եւ անհրաժեշտ է, որ բոլորը գիտակցեն, թե որքան կարեւոր է ունենալ բարձրորակ արտադրանք․ թե ֆերմերները, որ մատակարարեն որակյալ կաթ, եւ թե վերամշակողները, որ կարողանան օգտագործել որակյալ հումք եւ արտադրել որակյալ արտադրանք։ Ոգեւորող է տեսնել, որ 2020-ին հիմնվել է կաթի վերամշակման գործարան, որտեղ ներդրվել են համաշխարհային առաջատար կազմակերպությունների տեխնոլոգիաները, միեւնույն ժամանակ հատկանշական է, որ հաջողության հասնելու գրավականը նման բիզնես մշակույթի ձեւավորումն ու զարգացումն է»,- ասել է Արման Խոջոյանը։

«Բարի Կաթնամթերք» ՍՊԸ-ն աշխատում է գյուղացիների եւ ֆերմերային տնտեսությունների  հետ եւ մթերում է մոտ 115,0 հազար լիտր կաթ` աջակցելով գյուղացուն եւ խթանելով գյուղատնտեսությունը։ Ընկերությունը ներկայումս օգտագործում է իր արտադրական հզորությունների 25%-ը։ Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրանքի նկատմամբ կայուն պահանջարկը` ընկերությունը պլանավորում է ավելացնել արտադրանքի ծավալներն ու տեսականին։

Աղբյուրը՝ Banks.am