«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով մարտի 9-ի դրությամբ հատուցում է ստացել 1133 շահառու:
Հիմնադրամի հաշվետվության համաձայն՝ նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:
Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է: Սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի արդյունքում զոհված եւս 121 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել։
Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը`1862-ն է, որից 1450-ը`այս պատերազմի արդյունքում: Ցանկն ամբողջությամբ հասանելի է հղմամբ:
Աղբյուրը՝ Banks.am