Cryptocurrency Prices by Coinlib

Քերոբյանն ասել է, թե ինչ ուղղությամբ պետք է առաջ շարժվել բիզնեսում

d684d5a5d680d5b8d5a2d5b5d5a1d5b6d5b6 d5a1d5bdd5a5d5ac d5a7 d5a9d5a5 d5abd5b6d5b9 d5b8d682d5b2d5b2d5b8d682d5a9d5b5d5a1d5b4d5a2 d5bad5a5 60474eca93fe8

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է՝ «ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, եւ հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք»:

«Իմ պաշտոնավարման 3 ամսվա ընթացքում, Կրթության,  գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համագործակցելով, մենք վերանայեցինք ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման մոտեցումը. առաջարկեցինք բիզնեսին ներկայացնել ծրագրեր, որոնք պետք է հետազոտվեն, եւ արդեն իսկ ընտրություն ենք կատարել: Կարծում ենք՝ մեզ սպասվում է շարունակական սերտ համագործակցություն»,- նշել է նախարարը «Համագործակցային դոկտորական կրթություն․ լավագույն փորձի բացահայտում եւ ապագայի պլանավորում» խորագրով եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումների ժամանակ:

Քննարկմանը բուհերի ներկայացուցիչները հրատապ լուծման ենթակա խնդիրների շարքում ներկայացրել են գիտական հետազոտությունների համար ձեռքբերվող սարքավորումների եւ նյութերի հարկման խնդիրները՝ կարեւորելով հարկային խթանների տրամադրումը (այդ թվում՝ ավելացված արժեքի հարկից ազատումը), ինչն էապես կխթանի ոլորտում ներդրումները եւ գործընթացի արդյունավետության բարձրացումը։

Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել ներգրավելու ռեսուրսներ եւ տրամադրելու ֆինանսական աջակցություն ակադեմիական «սփին-օֆ»-ներին։ Իրազեկության բարձրացման եւ տեղեկատվության տարածման, գիտնականների եւ գործարար ոլորտի համագործակցությունը խթանելու նպատակով, նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հետ համատեղ կազմակերպել համաժողով։  

Աղբյուրը՝ Banks.am