Cryptocurrency Prices by Coinlib

Փաշինյանը` «Հայաստանը նորովի կառուցելու» գործում մասնավորին ներգրավելու մասին

d683d5a1d5b7d5abd5b6d5b5d5a1d5b6d5a8 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5a8 d5b6d5b8d680d5b8d5bed5ab d5afd5a1d5bcd5b8d682d681d5a5 60476b99ea0d4
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում անցկացրած խորհրդակցության ժամանակ նշել է, որ «Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի»:

Նրա խոսքով՝ դա պետք է արվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների կողմից, այլեւ  պետք է քաջալերել նաեւ մասնավորին՝ այդ կառուցման, ներդրման գործընթացին մասնակցելու:

Մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ մարզում առաջնահերթություն է տրվում զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներին: Գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերն արդյունավետ իրականացվում են, նախորդ տարի համայնքները համալրվել են 60-ից ավելի տեխնիկական միջոցներով:

Աճ է նկատվում անասնապահության ոլորտում. միայն Արծվանիստ համայնքում իրականացվում է 15 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր` ֆերմերային խոշոր տնտեսություն հիմնելու նպատակով:

Զեկուցվել է նաեւ, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվում է արոտների ջրարբիացման ծրագիրը, որի շրջանակում այս տարի մարզում նախատեսվում է արոտավայրերում կառուցել 2 կմ ջրագիծ, 4 խմոցի, բարելավել ճանապարհները:

Գնել Սանոսյանը նշել է նաեւ, որ ընթացիկ տարում մեկնարկելու է Մեծ Մասրիկի ենթակայանի կառուցման շինարարությունը, նոր ծրագրերի միջոցով խթանվում է նաեւ արեւային էներգետիկայի զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության զարգացման, արդյունավետության բարձրացման թիրախային ծրագրերը, որոնք կնպաստեն վարելահողերի օգտագործման ծավալների ավելացմանը:

Աղբյուրը՝ Banks.am