Cryptocurrency Prices by Coinlib

Վիկտոր Վալդեսը կվերադառնա «Բարսելոնա»

d5bed5abd5afd5bfd5b8d680 d5bed5a1d5acd5a4d5a5d5bdd5a8 d5afd5bed5a5d680d5a1d5a4d5a1d5bcd5b6d5a1 d5a2d5a1d680d5bdd5a5d5acd5b8d5b6 604794b91a38a

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կվերադառնա ակումբ:

Ըստ Mundo Deportivo-ի, ակումբի նախագահի պաշտոնում Ժոան Լապորտայի ընտրության հետ կապված կադրային փոփոխությունների արդյունքում Վալդեսը կզբաղեցնի դարպասապահների մարզչի պաշտոնը:

2019 թվականին Վալդեսն արդեն աշխատել է կատալոնական ակումբում. նա մարզել է «Բարսելոնա» Մ 19-ը և հեռացվել աշխատանքից: Այնուհետև, մինչև 2021 թվականի հունվար, նա գլխավորում էր Իսպանիայի 4-րդ լիգայի «Հորտու» ակումբը:

Վալդեսը «Բարսայի» կազմում էր 1995-2014 թվականներին և «բլաուգրանայի» հետ 21 գավաթ է նվաճել:

Սիրարփի Աղաբաբյան