Cryptocurrency Prices by Coinlib

Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը էլեկտրահարվել է էլեկտրաենթակայանում և մահացել

d5b8d5b2d5a2d5a5d680d5a3d5a1d5afd5a1d5b6 d5a4d5a5d5bad684 d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 d5bfd5b2d5a1d5b4d5a1d680d5a4d5a8 d5a7d5ac 6047cb1b9eab6
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

29 0 0

Մահացած տղամարդը 34 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա: Դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ գտնվող էլեկտրաենթակայանում։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Երևանում տղամարդը էլեկտրահարվել է էլեկտրաենթակայանում աշխատելիս և մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 18:00-ի սահմանում, Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում։

Մահացած տղամարդը Այնթապ գյուղի բնակիչ 34-ամյա Ռադիկ Գ.-ն էր։ Նա ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա:

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ բազմաբնակարանային այս շենքում ժամը 13:00-ից էլեկտրամատակարարումը խափանվել է, և մահացածն իր գործընկերների հետ խոտանն է վերացրել, որպեսզի կարճ ժամանակում վերականգնվի էլեկտրամատակարարումը, և այդ ժամանակ ներսում տեղի է ունեցել ողբերգական դեպքը:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Երևանում վրաերթի են ենթարկել 2 մարդու. մեկը տեղում մահացել է