Cryptocurrency Prices by Coinlib

Նոյեմբերյանի ԲԿ–ում նորածին է մահացել, 22-ամյա մայրը ծանր վիճակում է

d5b6d5b8d5b5d5a5d5b4d5a2d5a5d680d5b5d5a1d5b6d5ab d5a2d5af d5b8d682d5b4 d5b6d5b8d680d5a1d5aed5abd5b6 d5a7 d5b4d5a1d5b0d5a1d681d5a5 604793f4c2ce3
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

57 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210309/26738297/noyemberyani-bk-um-noratsin-e-mahacel-22-amya-mayry-tsanr-vijakum-e.html

Փոքրիկը մահացել է ծնվելուց հինգ րոպե հետո։ Նորածնի հայրը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Տավուշի մարզկենտրոն Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նորածին է մահացել, 22-ամյա ծննդկանը ծանր վիճակում է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով` մարտի 7-ին` 17։30-ի սահմանում, 22-ամյա Լիլիթ Բ.–ն ծննդաբերել է բժշկական կենտրոնում։ 5 րոպե անց նրա նորածին աղջիկը մահացել է, իսկ Լիլիթ Բ․-ն գտնվում է ծանր վիճակում։

Ծննդկանը Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում համայնքի բնակիչ է, նրա ամուսինը` 36-ամյա Արթուր Ա․-ն, դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։

Հիվանդանոցից հրաժարվեցին պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին։

Հրդեհ Գյումրիում. տանտիրոջը մահացած են գտել