Cryptocurrency Prices by Coinlib

Մալիշկա գյուղում նռնակի օգնությամբ փորձել են սպանել 61–ամյա տղամարդու

d5b4d5a1d5acd5abd5b7d5afd5a1 d5a3d5b5d5b8d682d5b2d5b8d682d5b4 d5b6d5bcd5b6d5a1d5afd5ab d685d5a3d5b6d5b8d682d5a9d5b5d5a1d5b4d5a2 d683 604776e754d00
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

14 0 0

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության փորձ և ապօրինի ռազմամթերք, պայթուցիկ նյութեր իրացնելը, պահելը, հոդվածներով:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Վայոց Ձորի մարզում նռնակի օգնությամբ սպանության փորձ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:47-ին, «Եղեգնաձորի բժշկական կենտրոնից» ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի և վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 61–ամյա մի բնակիչ:

Վերջինս ասել է, որ նշված վնասվածքները ստացել է 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն պատկանող «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչը բարձրացնելու ժամանակ, կցորդիչի տակ գտնվող նռնակի պայթելու հետևանքով:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստմամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, 61-ամյա տղամարդուն դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2021թ. մարտի 5-8-ն ընկած ժամանակահատվածում քննությամբ դեռևս չպարզված տեսակի նռնակ է տեղադրել ավտոմեքենայի կցորդիչի առջևի լծակին, որը պայթել է «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին միացնելու ընթացքում:

Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, ռազմամթերք հանդիսացող նռնակի ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: