Cryptocurrency Prices by Coinlib

Ծաղկաձորում բախվել են BMW-ն ու Mercedes ML-ը. կան վիրավորներ

d5aed5a1d5b2d5afd5a1d5b1d5b8d680d5b8d682d5b4 d5a2d5a1d5add5bed5a5d5ac d5a5d5b6 bmw d5b6 d5b8d682 mercedes ml d5a8 d5afd5a1d5b6 d5bed5abd680 60472206f0ae6
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

12 0 0

Վթարը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 21։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Նիկոլ Գևորգյանի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով BMW–ի վարորդ Ն. Գևորգյանն ու նրա ուղևոր՝ Հրազդանի բնակիչ, 22-ամյա Հարություն Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է