Cryptocurrency Prices by Coinlib

Երևանում վրաերթի են ենթարկել 2 մարդու. մեկը տեղում մահացել է

d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 d5bed680d5a1d5a5d680d5a9d5ab d5a5d5b6 d5a5d5b6d5a9d5a1d680d5afd5a5d5ac 2 d5b4d5a1d680d5a4d5b8d682 d5b4 60473e4b263b2
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

8 0 0

Գևորգ Չաուշի փողոցում երկու մարդու վրաերթի ենթարկած վարորդը հեռացել է դեպքի վայրից: Կատարվում է քննություն։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու անձանց, որոնցից մեկը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին, ժամը 21.25-ին։

«Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել է և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,–նշված է հաղորդագրության մեջ:

Վրաերթ կատարած վարորդը հեռացել է դեպքի վայրից: Կատարվում է քննություն։