ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ տնտեսության խթանիչ փաթեթի ընդունումը կօգնի երկրին տնտեսական ցուցանիշներով գերազանցել այլ պետություններին, հատկապես Չինաստանին:
Նա ելույթ է ունեցել Սպիտակ տանը՝ Սենատում $1,9 տրլն չափով համապատասխան ծրագրի ընդունման կապակցությամբ։
«Սա միլիոնավոր աշխատատեղեր կստեղծի, մենք 6 մլն աշխատատեղ ենք ակնկալում: Ծրագիրը կօգնի ՀՆԱ-ն ավելացնել $1 տրիլիոնով եւ առաջ անցնել բոլորից: Աշխարհը տեղում չի դոփում, հատկապես Չինաստանը»,- Բայդենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ առճակատումն երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել: «Մենք կհաղթահարենք սա (համավարակի հետեւանքները): Մենք կմնանք աշխարհի առաջատար եւ ամենահաջողված տնտեսությունը»,- կարծում է Սպիտակ տան ղեկավարը:
Աղբյուրը՝ Banks.am