Cryptocurrency Prices by Coinlib

Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11–ամյա ուղևորը հիվանդանոցում են

d5bed5a9d5a1d680 d5b0d680d5a1d5a6d5a4d5a1d5b6d5b8d682d5b4 d5bfd680d5a1d5afd5bfd5b8d680d5abd5b6 d5a2d5a1d5add5bed5a1d5ae d5b4d5a1d680 604625c21f079
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

24 0 0

Ճանապարհատրային պատահարը տեղի է ունեցել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 7-ին, ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Մարդատարի վարորդն ու անչափահաս ուղևորը։  Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ 

«Ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մերուժան Ենոքյանի վարած GSB մակնիշի տրակտորն ու Հրազդան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենան»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով Ա. Խաչատրյանն ու նրա ուղևորը՝ 11-ամյա Գուրգեն Խաչատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ