Cryptocurrency Prices by Coinlib

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

d5add5b8d5b7d5b8d680 d5bed5a9d5a1d680 d5bdd5a1d5b4d5a1d680d5a1d5b5d5ab d5b4d5b8d5bfd5a1d5afd5a1d5b5d684d5b8d682d5b4 7 d5b4d5a1d680d5a4 6045ecaa7c4eb
Ռուսաստան

Ստանալ կարճ հղումը

41 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/russia/20210308/26724246/khoshor-vtar-samarayi-motakayqum-7-mard-e-mahacel-haytni-en-depqi-manramasnery.html

Մեքենաների բախման հետևանքով մահացածները երիտասարդներ են, ըստ տեղեկությունների` 17-24 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Սամարայի մոտակայքում բեռնատարը բախվել է «Volkswagen Tiguan» մարդատար ավտոմեքենային, վթարի հետևանքով 7 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի: Տեղեկություններ կան, որ բեռնատարի վարորդը չի տուժել:

«Մարդատար մեքենան գերբեռնված է եղել, բոլոր մահացածներն էլ այդ մեքենայում են եղել։ Նախնական տվյալներով՝ մեղավորը «Volkswagen»–ի վարորդն է», — ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

Գործակալության զրուցակցի տվյալներով` մահացածները 17-24 տարեկան են։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նրանցից հինգը տղամարդիկ են, երկուսը` կանայք:

Մեքենաները բախվել են Մ5 «Ուրալ» (Վոլժսկի-Կուրումոչ) ճանապարհին։

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կա 5 վիրավոր