Cryptocurrency Prices by Coinlib

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կա 5 վիրավոր

d5add5b8d5b7d5b8d680 d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680 d5a1d680d5b4d5a1d5bed5abd680d5ab d5b4d5a1d680d5a6d5b8d682d5b4e280a4 d5afd5a1 5 6045279adf305

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի– Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, բախվել են Volkswagen և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է։

«Վթարի հետևանքով 5 հոգի դուրս են բերվել ավտոմեքենաներից ու տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն»,-գրում է կայքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: