Cryptocurrency Prices by Coinlib

Մադրիդյան դերբիում ֆավորիտ չկա. Զիդան

d5b4d5a1d5a4d680d5abd5a4d5b5d5a1d5b6 d5a4d5a5d680d5a2d5abd5b8d682d5b4 d686d5a1d5bed5b8d680d5abd5bf d5b9d5afd5a1 d5a6d5abd5a4d5a1d5b6 6043f49223a1a

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Լա լիգայի 26-րդ տուրում կայանալիք «Ատլետիկոյի» դեմ խաղի սպասելիքներով:

««Ռեալը» ֆավորի՞տն է: Ո՛չ, դերբիում ֆավորիտ չկա: Կա լավ խաղ, որը մենք ուզում ենք ցուցադրել: Սա հիանալի հանդիպում է, սա այն է, ինչ ցանկանում են տեսնել երկրպագուները:

Մենք լավ հանդիպում ենք անցկացնելու: Չգիտեմ, թե ինչ կլինի, բայց մենք պետք է լավ հանդես գանք, քանի որ խաղում ենք մրցակցի դեմ, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը»,-Զիդանի խոսքերն է փոխանցում marca.com-ը:

Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին: