Cryptocurrency Prices by Coinlib

Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեի ղեկավարությունը բացառել է մրցումների կրկնական հետաձգման տարբերակը

d5bfd5b8d5afd5abd5b8d5b5d5ab d5add5a1d5b2d5a5d680d5ab d5afd5a1d5a6d5b4d5afd5b8d5b4d5abd5bfd5a5d5ab d5b2d5a5d5afd5a1d5bed5a1d680d5b8 6042534b7dc05

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կրկնական հետաձգումն անհնար է եւ չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է «Տոկիո-20»-ի կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոսիրո Մուտոն Ճապոնիայի Kyodo գործակալությանը տված հարցազրույցում։

«Կան մարդիկ, ովքեր ասում են, թե Խաղերը հարակավոր է կրկին հետաձգել, բայց, իմ տեսակետով, դա պարզապես անհնար է: Խաղերի անցկացումը հուլիսին վերջին հնարավոր տարբերակն է»,- նշել է Մուտոն: Տարվա սկզբին համանման դիրքորոշում է հայտնել նաեւ Միջազգային օլիմպիական կումիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը:

Բազմաթիվ հարցումների տվյալներով, որոնք անցկացվել են վերջին ամիսներին, Ճապոնիայի բնակչության ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս այս ամռանը Տոկիոյում Օլիմիպիական խաղերի անցկացման դեմ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրության պատճառով: Մասնավորապես, Asahi համազգային թերթի հունվարի հարցման տվյալներով, երկրի բնակիչների առնվազն 86 տոկոսը հանդես է գալիս Խաղերի անցկացման դեմ:

Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները քննարկում են Խաղերին օտարերկրացի մարզասերների այցելությունից հարաժարվելու հարցը, ինչպես նաեւ տեղացի բնակիչների կողմից մրցումների այցելության խիստ սահմանափակում մտցնելու հարցը՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրության պատճառով:

Սպասվում է , որ այս հարցի շուրջը վերջնական որոշում կկայացվի մինչեւ մարտի վերջը: Օլիմպիադան Ճապոնիայի մայրաքաղաքում պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով Խաղերը հետաձգվեցին մեկ տարով եւ այժմ պլանավորվում են 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում: Ըստ որում Օլիմպիադայի «Տոկիո-2020» անվանումը պահպանված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: