Cryptocurrency Prices by Coinlib

Նոր համագործակցություն Evocabank-ի եւ «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի միջեւ

d5b6d5b8d680 d5b0d5a1d5b4d5a1d5a3d5b8d680d5aed5a1d5afd681d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6 evocabank d5ab d5a5d682 d5a1d680d5b4d5a5d5b6d5ab 60425d7973cca
Evocabank-ն ու «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն համագործակցության պայմանագիր են ստորագրել:

Համագործակցության շրջանակում «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն Evocabank-ի հաճախորդներին կմատուցի մասնագիտացված լիզինգային ֆինանսավորում: Լիզինգային ֆինանսավորումից բացի՝ բանկի հաճախորդները կստանան նաեւ ֆինանսական եւ ոչ ֆինանսական բնույթի այլ ծառայություններ, ներառյալ՝ խորհրդատվություն։

«Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն կիրականացնի լիզինգային ֆինանսավորում ինչպես իր սեփական, այնպես էլ Evocabank-ի կողմից տրամադրվող միջոցների հաշվին:

Ինչպես նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը՝ բանկը մշտապես ներդնում է նոր ֆինանսական գործիքներ՝ հաճախորդների անհատական պահանջմունքներին արագ եւ պարզ լուծումներ տալու համար: «Լիզինգը ֆինանսավորման այլընտրանքային միջոց է, որը պահանջված է մեր գործընկերների եւ հաճախորդների շրջանում: Համագործակցության շրջանակներում մեր հաճախորդները կստանան հնարավորություն օգտվելու լիզինգի գործիքակազմի բոլոր առավելություններից»:

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանն էլ նշել է, որ լինելով ոլորտում մշտապես նորարարական լուծումներ առաջարկող ընկերություն՝ Արմլիզինգը որդեգրել է ֆինանսական այլ կառույցների հետ ոչ թե մրցակցելու, այլ համագործակցելու քաղաքականություն։ Արսեն Բազիկյանը վստահություն հայտնեց, որ Evocabank-ի հետ համագործակցությունից կշահեն ինչպես երկու ֆինանսական կառույցներն, այնպես էլ հաճախորդներն ու մատակարար ընկերությունները։

Աղբյուրը՝ Banks.am