Cryptocurrency Prices by Coinlib

«Հայփոստ»-ը պարզաբանում է ներկայացրել կենսաթոշակի վճարման գործընթացի մասին

d5b0d5a1d5b5d683d5b8d5bdd5bf d5a8 d5bad5a1d680d5a6d5a1d5a2d5a1d5b6d5b8d682d5b4 d5a7 d5b6d5a5d680d5afd5a1d5b5d5a1d681d680d5a5 6041ec7faedd7
«Հայփոստ»-ը տեղեկացնում է, որ վերջին շրջանում բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված:

Այս կապակցությամբ ընկերությունում հայտնել են, որ ստեղծված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ» ՓԲԸ-ում ընդունված որեւէ որոշման արդյունքում:

«2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Բացի այդ գործող թոշակառուները կենսաթոշակին առնչվող որեւէ փոփոխության դեպքում (լիազորված անձի փոփոխություն, կենսաթոշակի տեսակի փոփոխություն, հաշմանդամության կարգի փոփոխություն, կենսաթոշակ վճարման վերսկսում, կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնում, կենսաթոշակի վերահաշվարկում) Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից նույնպես ուղղորդվում են կենսաթոշակի անկանխիկ վճարման եղանակի»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայփոստ»-ը հայտնում է, որ դեռեւս հոկտեմբեր ամսին դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը «Հայփոստ»-ի միջոցով ինչպես բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Թույլտվության տրամադրման գործընթացը դեռեւս չի ավարտվել:

«Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Կենտրոնական բանկը «Հայփոստ»-ին կտրամադրի համապատասխան թույլտվություն, եւ «Հայփոստ»-ը կկարողանա սպասարկել կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով:

Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարման գործընթացի այս փոփոխությունը վերաբերում է այն կենսաթոշակառուներին, ովքեր նոր են ձեւակերպում իրենց կենսաթոշակը, կամ կենսաթոշակին առնչվող որեւէ փոփոխություն են կատարում:

Այն կենսաթոշակառուները, որոնց մինչ այժմ սպասարկել է «Հայփոստ»-ը, կշարունակեն իրենց կենսաթոշակները ստանալ «Հայփոստ»-ի միջոցով»,- եզրափակել են ընկերությունում:

Աղբյուրը՝ Banks.am