Cryptocurrency Prices by Coinlib

Կոնվերս Բանկ. «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում»` ըստ Global Finance-ի

d5afd5b8d5b6d5bed5a5d680d5bd d5a2d5a1d5b6d5af d5a1d5bcd5a5d682d5bfd680d5ab d686d5abd5b6d5a1d5b6d5bdd5a1d5bed5b8d680d5b8d5b2 d5ac 6042419b562ca
Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով «2021թ.-ի Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:
 
Բանկն արժանացել է այս մրցանակին առեւտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ, ինչի մասին վկայում են գործարքների ծավալային եւ քանակային աննախադեպ աճը, ինչպես նաեւ աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը:
 
Նշենք, որ  Կոնվերս Բանկին առեւտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են  պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք — Կանաչ առեւտուր» եւ Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:
 
Global Finance ամսագրի տվյալ անվանակարգի մրցանակակիրների ցանկն ամբողջությամբ ներկայացված է այս հղումով:

Աղբյուրը՝ Banks.am