Cryptocurrency Prices by Coinlib

Էրիկ Գարսիան համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»

d5a7d680d5abd5af d5a3d5a1d680d5bdd5abd5a1d5b6 d5b0d5a1d5b4d5a1d5b1d5a1d5b5d5b6d5a5d5ac d5a7 d5bfd5a5d5b2d5a1d683d5b8d5add5bed5a5d5ac 6042534fd1038

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան կարիերան կշարունակի Լա Լիգայում:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 20-ամյա իսպանացին համաձայն է տեղափոխվել «Բարսելոնա» ամռանը՝ որպես ազատ գործակալ: Գարսիայի պայմանագիրը նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 3 հանդիպում:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նույնպես ասել է, որ պաշտպան Էրիկ Գարսիան տեղափոխվելու է «Բարսելոնա»:

«Էրիկ Գարսիան ինձ համար որդու պես է: Անցյալ տարի նա մեր լավագույն պաշտպանն էր՝ արգելափակումից հետո: Նա երբեք չի սխալվել և խաղացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:

Նա կխաղա «Բարսելոնայում»: Էրիկը սովորական խաղացող չէ, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է:

Ես նրան չէի ընդգրկել վերջին երկու խաղերում, և դա կոտրեց սիրտս: Ահա թե ինչու դա շատ դժվար է բոլոր մարզիչների համար: Դուք գաղափար չունեք, թե դա ինչ է նշանակում»,- ասել է Պեպը:

Սիրարփի Աղաբաբյան