Cryptocurrency Prices by Coinlib

ԵՏՀ-ն առաջարկում է Բելառուսին վերացնել խախտումները մանրածախ խանութներում

d5a5d5bfd5b0 d5b6 d5a1d5bcd5a1d5bbd5a1d680d5afd5b8d682d5b4 d5a7 d5a2d5a5d5acd5a1d5bcd5b8d682d5bdd5abd5b6 d5bed5a5d680d5a1d681d5b6d5a5 60424180b1497
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան Բելառուսին առաջարկել է 30 օրվա ընթացքում վերացնել բելառուսական ապրանքների պարտադիր տեսականու պահանջն երկրի մանրածախ խանութներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՏՀ հաղորդագրությունը:

ԵՏՀ-ն Բելառուսին ծանուցել է մանրածախ առեւտրի ոլորտում Միության ներքին շուկայի գործունեության վերաբերյալ իր պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին, ասված է հաղորդագրությունում:

«ԵՏՀ Կոլեգիան երկրի մանրածախ խանութներում բելառուսական ապրանքների պարտադիր տեսականու պահանջը ճանաչել է խոչընդոտ Միության ներքին շուկայում: Բելառուսը ծանուցվել է ԵԱՏՄ իրավունքի կիրառման անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բելառուսի կառավարությանն առաջարկվել է 30 օրվա ընթացքում ապահովել խախտումների վերացումը եւ ԵՏՀ-ին տեղեկացնել ձեռնարկած միջոցների մասին:

Աղբյուրը՝ Banks.am