Cryptocurrency Prices by Coinlib

Բլոկչեյնը կօգնի ՌԴ բանկերին նոր մակարդակի բարձրացնել գործակցությունը հարկայինի հետ

d5a2d5acd5b8d5afd5b9d5a5d5b5d5b6d5a8 d5afd685d5a3d5b6d5ab d5bcd5a4 d5a2d5a1d5b6d5afd5a5d680d5abd5b6 d5b6d5b8d680 d5b4d5a1d5afd5a1d680 6041d02314340
Ռուսաստանում գործարկվել է Դաշնային հարկային ծառայության թվային հարթակը՝ բանկերի հետ գործակցելու համար, հայտնում է RBC-ն:

Այն կառուցված է բաշխված ռեեստրի տեխնոլոգիայի (բլոկչեյն) հիման վրա: 2020թ.-ին հարթակն օգտագործվել է COVID-19-ի հետևանքներից քաղաքացիներին և երկրի տնտեսությանը օժանդակելու համար: Մասնավորապես` հարթակը հնարավորություն է տվել արագացնել բիզնեսին արտոնյալ վարկերի տրամադրումը: Բանկերը հնարավորություն ունեցան գործել առանց լրացուցիչ հաստատող փաստաթղթերի` կարճ ժամանակում ստանալով հարկային ծառայության իրավասության մեջ գտնվող պետական ռեեստրներից վարկառուի կարգավիճակի վերաբերյալ վերիֆիկացված տվյալներ:

Առաջատար բանկերն առաջարկել են հարկային ծառայությանը հետագայում ես զարգացնել հարթակը: «Ամենապահանջված» ուղղություններից Դաշնային հարկային ծառայությունն առանձնացնում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ բլոկչեյն հարթակի կիրառումը բիզնեսի աջակցության պետական նոր ծրագրերում, բանկային հաճախորդներին հաշվարկա-դրամարկղային սպասարկման եւ վարկավորման շրջանակում առանց թղթաբանության ծառայությունների մատուցում, ինչպես նաեւ «հաճախորդների դոսյեի ձեւավորում եւ վերջինիս ռիսկերի պրոֆիլավորում»:

Աղբյուրը՝ Banks.am