Cryptocurrency Prices by Coinlib

Արշակ Կորյանը երկարաձգել է պայմանագիրը «Խիմկի»-ի հետ

d5a1d680d5b7d5a1d5af d5afd5b8d680d5b5d5a1d5b6d5a8 d5a5d680d5afd5a1d680d5a1d5b1d5a3d5a5d5ac d5a7 d5bad5a1d5b5d5b4d5a1d5b6d5a1d5a3d5ab 60425355028bc

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արշակ Կորյանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ:

Ըստ Transfermarkt-ի Կորյանի պայմանագիրը ռուսական «Խիմկի»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Հայ կիսապաշտպանը ներկայիս ակումբին միացել էր 2018 թվականին և մինչ այս մասնակցել է 79 հանդիպման: Ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է 4 գոլի հեղինակ և «Խիմկի»-ի հետ հասել է մինչ գավաթի խաղարկության եզրափակիչ:

Կորյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միացել է 2020 թվականին: Նա նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև՝ Հայաստանի Մ-17 հավաքականում: Արշակ Կորյանը ծնվել է 1995 թվականի հուլիսի 17-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոկոմոտիվում» «Վիտեսում» ու «Խիմկիում»:

Ռուսաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնությունում «Խիմկի»-ն մրցաշարային աղյուսակում 10-րդն է և ունի 28 միավոր: Առաջատարը 42 միավորով «Զենիթ»-ն է: