Cryptocurrency Prices by Coinlib

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

d5a1d5bad5a1d5bcd5abd5af d5bed5a1d680d5afd5a5d680d5ab d5a1d5afd681d5abd5a1 d5a3d5a1d680d5b6d5a1d5b6d5a1d5b5d5abd5b6 d5bfd5b8d5b6d5a5 60424173cd4b2

ՎՏԲ-Հայաստան Բանկը Կանանց միջազգային օրվա տոնի նախօրեին հայտարարում է ակցիա եւ «բացառիկ հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին՝ ս.թ. մարտի 6-ից 8-ը շահավետ պայմաններով կատարել ապառիկ գնումներ բանկի՝ ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում»:

Մեկնարկվող ակցիայի շրջանակներում 06.03.21-08.03.21թթ․ ժամանակահատվածում ապառիկ վարկ ձեւակերպելու դեպքում՝ հաճախորդը հնարավորություն է ստանում հերթական 6-րդ մարմանը վճարել միայն վարկի մայր գումար եւ չվճարել տոկոսագումար կամ միջնորդավճար: Հաճախորդը կարող է օգտվել ակցիայի առաջարկից, եթե առաջին 5 մարումները համաձայն վարկային ժամանակացույցի վճարվել են առանց ուշացումների:

Հաճախորդը կարող է օգտվել նշված ակցիայի առաջարկից միայն մեկ վարկի շրջանակներում եւ միայն մեկ անգամ: Այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում հաճախորդը ձեւակերպում է ավելի քան 1 վարկ, եւ ստացված վարկերից մի քանիսն են բավարարում ակցիայի պահանջներին, առաջարկը գործում է ակցիայի ընթացքում առաջինը ձեւակերպված վարկի համար:

«Շտապե՛ք ուրախացնել ձեր հարազատ ու սիրելի կանանց եւ գնեք նվերներ շահավետ պայմաններով»,- նշել են բանկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ապառիկ վարկը տրամադրվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում: Իսկ եթե չունեք ժամանակ խանութ այցելելու համար, ապա ապառիկ գնումները կարող եք կատարել բանկի գործընկեր կազմակերպությունների պաշտոնական կայքերում՝ առցանց լրացնելով դիմում-հայտ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. դրամից մինչեւ 1,5 մլն դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչեւ 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

https://banks.am/static/uploads/text_files/Banks_05.03.21_arm_13.doc

Աղբյուրը՝ Banks.am