Cryptocurrency Prices by Coinlib

Ամերիաբանկ. 2021թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ «Global Finance»-ի

d5a1d5b4d5a5d680d5abd5a1d5a2d5a1d5b6d5af 2021d5a9 d5acd5a1d5bed5a1d5a3d5b8d682d5b5d5b6 d5b6d5a5d680d5a4d680d5b8d682d5b4d5a1d5b5d5ab 6042254509ade
«Ամերիաբանկ»-ը  հաղթող է  ճանաչվել «Global Finance» ամսագրի «Լավագույն ներդրումային բանկ 2021թ.» անվանակարգում:

Մրցանակը շնորհվել է մի շարք կարեւոր ուղղություններում ունեցած ձեռքբերումների հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, իրականացված գործարքների ծավալը, բանկի կողմից կիրառվող նորարարական լուծումները, բանկի համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը եւ այլն: Առանցքային չափորոշիչներից է նաեւ սպասարկման որակը:  

Ամերիաբանկը հանդիսանում է հայաստանյան շուկայում ներդրումային ծառայություններ մատուցող միակ ընկերությունը, որն ունի Կապիտալի շուկաների, Ձեռքբերումների ու միաձուլումների եւ Կորպորատիվ ֆինանսների ուղղություններով հաճախորդներին սպասարկող առանձին մասնագիտացված ստորաբաժանումներ:

Բանկն իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ամենախոշոր գործարքը Հայաստանում, կազմակերպել է հայաստանյան շուկայում ՀՀ դրամով պարտատոմսերի առաջին թողարկումները միջազգային մի շարք  ֆինանսական հաստատությունների համար: 2020 թվականին Ամերիաբանկը թողարկել է նաեւ եվրոյով կանաչ պարտատոմսեր՝ 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբեւէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):

Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաեւ թողարկված պարտատոմսերի քանակով եւ ծավալով: Բանկի թողարկումները կազմում են ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի 22,5%-ը:

Ամերիաբանկը «Global Finance» ամսագրի հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ:

Աղբյուրը՝ Banks.am