Cryptocurrency Prices by Coinlib

Klarna-ն $1 մլրդ է ներգրավել եւ վերադարձրել Եվրոպայի ամենաթանկ ֆինտեխ ստարտափի համբավը

klarna d5b6 1 d5b4d5acd680d5a4 d5a7 d5b6d5a5d680d5a3d680d5a1d5bed5a5d5ac d5a5d682 d5bed5a5d680d5a1d5a4d5a1d680d5b1d680d5a5d5ac d5a5d5be 60407f637ed4a
Շվեդական Klarna ֆինտեխ ստարտափը $1 մլրդ է ներգրավել միջազգային ընդլայնման եւ պրոդուկտների զարգացման համար: Գործարքի արդյունքում ներդրողներն ընկերության արժեքը գնահատել են $31 մլրդ, ինչն իրեն վերադարձնում է Եվրոպայի ամենաթանկ ֆինտեխ ստարտափի համբավը, հաղորդում է Bloomchain.ru-ն:

Klarna-ն չի հայտնել հովանավորների անունները, սակայն մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ֆինանսավորման նոր փուլում ստարտափին աջակցել են նոր եւ գործող ներդրողները: Klarna-ի գլխավոր գործադիր տնօրեն Սեբաստիան Սեմյատկովսկին Bloomberg-ին ասել է, որ իր ընկերությունն ի սկզբանե ակնկալում էր ներգրավել $500 մլն, սակայն ներդրողների կողմից մեծ պահանջարկը կրկնապատկեց այս գումարը: Նա ընդգծել է, որ ֆինանսավորման չափը կարող էր հասնել $3 մլրդ-ի:

«Հնարավոր է, Klarna-ի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը կապված է ֆոնդային բորսաներից մեկում ընկերության բաժնետոմսերի առաջիկա տեղաբաշխման մասին լուրերի հետ: Սեմյատկովսկին դեռեւս 2019-ին ասել էր, որ ստարտափը պատրաստ է մուտք գործել հանրային շուկա: Անցած շաբաթ Reuters-ին տված հարցազրույցում նա պարզաբանել է, որ Klarna-ն քննարկում է ուղղակի ցուցակման ընթացակարգը, բայց վերջնական որոշումը կկայացվի մարտին՝ նոր ֆինանսական տնօրեն նշանակելուց հետո: Սեմյատկովսկին նշել է, որ եթե ընկերությունն իսկապես որոշի հանրային դառնալ, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 2022-ին»,- գրում է պարբերականը:

Սեմյատկովսկին ասել է, որ նոր ֆինանսավորումը կօգնի Klarna-ին մրցակցել վարկային քարտերի ոլորտի հետ: Գումարի մի մասը ստարտափը կծախսի տեխնոլոգիական ընկերություններ ձեռք բերելու վրա, միաժամանակ, Սեմյատկովսկին «այնքան էլ հետաքրքրված չէ» M&A գործարքներով, քանի որ նոր ծառայությունների ինտեգրումը դժվար կլինի: Klarna-ն նաեւ $10 մլն կնվիրաբերի կլիմայի փոփոխության դեմ պայքարող կազմակերպություններին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Evocabank logo

Աղբյուրը՝ Banks.am