Cryptocurrency Prices by Coinlib

Փոփոխություններ են կատարվել կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման միջոցառումներում

d683d5b8d683d5b8d5add5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b6d5a5d680 d5a5d5b6 d5afd5a1d5bfd5a1d680d5bed5a5d5ac d5afd5b8d680d5b8d5b6d5a1d5be 60409b3425228
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներից երկուսում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 3-րդ միջոցառմանն առնչվող փոփոխություններն ու լրացումներն՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ շուրջ 800 տնտեսվարող վարկավորվել է մոտավորապես 9 մլրդ դրամի չափով, սակայն անհրաժեշտություն է առաջացել ճկունություն մտցնել վարկային սխեմայի պայմանների մեջ։

«Տնտեսվարողների մեծ մասը չէր օգտվել արտոնյալ ժամկետից, տնտեսական ճգնաժամի երկարացմանը զուգընթաց՝ այդ կարիքն առաջացել է։ Փոփոխությունը որեւէ ազդեցություն չի ունենա բյուջեի վրա, բայց էապես կթեթեւացնի վարկավորման պայմաններն ու թույլ կտա, որ մեր գործընկերներն ունենան ավելի անկաշկանդ աշխատելու հնարավորություն»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։

«Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 25-րդ միջոցառումն էլ, որում եւս փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, վերաբերում է զբոսաշրջային ոլորտի տրանսպորտային ընկերությունների վարկերի տոկոսների փոխհատուցմանը։

«Նախական նախագծում ընտրված ընկերությունների շրջանակը նեղ է եղել, նախատեսված 250 մլն դրամ օժանդակության ծրագրից ընդամենը մոտ 36 մլն-ն է տրվել շահառուներին։ Այժմ մի փոքր ընդլայնում ենք շրջանակը՝ ընդգրկելով նաեւ մարդատար ավտոմոբիլներն ու թեթեւաքաշ փոխադրամիջոցների վարձույթի եւ լիզինգ դասիչի ներքո աշխատող ընկերություններին, շտկում ենք նաեւ մի քանի այլ փոքր պայման՝ կապված գրանցման, իրենց գործունեության ծավալման ժամանակահատվածի հետ, որպեսզի ավելի գործնական օգնություն կարողանանք տրամադրել այն ընկերություններին, որոնք դրա անհրաժեշտությունն ունեն»,- ասել է Վահան Քերոբյանը։

Աղբյուրը՝ Banks.am