Cryptocurrency Prices by Coinlib

Հրետակոծությունից վնասված տների նորոգման համար գումար է հատկացվել

d5b0d680d5a5d5bfd5a1d5afd5b8d5aed5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5abd681 d5bed5b6d5a1d5bdd5bed5a1d5ae d5bfd5b6d5a5d680d5ab d5b6d5b8d680 6040b88ba4d51
Կառավարությունը որոշել է 234 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին՝ սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից վնասված բնակելի տները եւ մանկական պուրակը վերանորոգելու համար:

Այս նպատակով վերաբաշխում է կատարվել պետբյուջեում եւ փոփոխություններ, լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում։

«Այդ գումարից Բերդի համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման եւ տարածքի բարեկարգման աշխատանքների համար կհատկացվի 29.7 մլն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 մլն դրամ, եւ 89 տների վերականգնման աշխատանքներն ավարտելու համար՝ 161.6 մլն դրամ»,- կառավարության նիստի ընթացքում ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ մինչեւ տարվա վերջ ավարտին կհասնի պուրակի շինարարությունը, իսկ Չինարիում բնակելի տան հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են:

«Այս որոշմամբ տրամադրվող գումարով մինչեւ աշուն կիրականացվեն տան ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները: Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ ենք, որոնք նախատեսվում ենք ավարտել մինչեւ տարեվերջ: Դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով»,- ասել է Արմեն Ղուլարյանը:

Աղբյուրը՝ Banks.am