Արտաքինից հյուրանոցի կառուցվածքը կլինի օղակաձեւ՝ ներկառուցված կապսուլներով: Դրանցում կլինեն ռեստորան, կինոթատրոն, բար, սպա սալոն, մարզասրահ եւ զբոսաշրջիկների համար սենյակներ: Voyager Station-ը հնարավորություն կունենա հյուրընկալել 400 մարդ:
Նշվում է, որ ուղեծրային օղակը պտտվելու է՝ կապսուլների ներսում արհեստական ձգողություն ստեղծելու համար:
Կայանում նախատեսվում է նաեւ ստեղծել հատուկ կապսուլներ անձնակազմի տեղակայման, ջրի եւ օդի պաշարների պահելու համար: Դրանք կցվելու են պտտվող օղակի դրսից: Մոդուլների մի մասը կարող է վարձով տրվել կամ վաճառվել ամերիկյան եւ եվրոպական տիեզերական գործակալություններին, ինչպես նաեւ մասնավոր ընկերություններին:
Ընդհանուր առմամբ, կայանի կառուցվածքը ներառում է 24 բնակելի մոդուլ, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 20 մետր է, իսկ լայնությունը՝ 12 մետր:
Հյուրանոցի կառուցման եւ դրանում հյուրընկալվելու գնի մասին տեղեկատվությունը դեռ չի բացահայտվում: Միաժամանակ, ընկերությունը նշել է, որ բազմակի օգտագործման հրթիռների ի հայտ գալու շնորհիվ, ինչպիսին է SpaceX Falcon 9-ը, շինարարության ծախսերը զգալիորեն կրճատվել են:
Աղբյուրը՝ Banks.am