Cryptocurrency Prices by Coinlib

ՌԴ բանկերը հաճախորդներից հետ կգնեն խաբեությամբ վաճառված պրոդուկտները

d5bcd5a4 d5a2d5a1d5b6d5afd5a5d680d5a8 d5b0d5a1d5b3d5a1d5add5b8d680d5a4d5b6d5a5d680d5abd681 d5b0d5a5d5bf d5afd5a3d5b6d5a5d5b6 d5add5a1 603f819630dbb
Այս ամառվանից ռուսաստանյան բանկերը պարտավոր կլինեն հաճախորդներից հետ գնել այն պրոդուկտները, որոնք վաճառվել են խաբեության միջոցով:

Համապատասխան օրինագիծը Ռուսաստանում կընդունվի ապրիլին եւ ուժի մեջ կմտնի հունիս-հուլիս ամիսներին, «Իզվեստիա»-ին ասել է Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովը:

Կենտրոնական բանկը նաեւ հնարավորություն կունենա արգելել որոշակի պրոդուկտների վաճառքը, եթե պայմանագրեր կնքելիս՝ հաճախորդներին ռիսկերի վերաբերյալ սխալ կամ թերի տեղեկատվություն տրամադրվի:

Փաստաթղթում ամրագրված է նաեւ ֆինանսական գործիքների վերաբերյալ տեղեկատվության այն ծավալը, որը բանկերը եւ գործակալները պարտավոր են սպառողներին տրամադրել գնումներ կատարելիս: Տվյալները պետք է լինեն ճշգրիտ, ամբողջական եւ նկարագրեն պրոդուկտի բոլոր ռիսկերը:

«Խոշոր բանկերը կտրականապես մերժել են նման դեպքերի առկայությունը: Իսկ փորձագետները պաշտպանել են նորամուծությունը, բայց նշել, որ անհասկանալի է, թե ինչպես է մարդը ապացուցելու, որ պրոդուկտը գնելիս իրեն խաբել են»,- գրում է պարբերականը:

Աղբյուրը՝ Banks.am