Cryptocurrency Prices by Coinlib

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ

d5bad5a5d5af d5b8d682d5b4 d5bfd5a5d5b2d5ab d5a7 d5b8d682d5b6d5a5d681d5a5d5ac d5b0d5a1d5b6d5a4d5abd5bad5b8d682d5b4 d5b0d5abd5b4d5b6d5a1 603f496bc8b00

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակիցներին է  ներկայացվել hիմնադրամների գործունեության ոլորտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ տարեկան հաշվետվությունների լրացման եւ հրապարակման կարգը։

ՊԵԿ ոչ առեւտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը նշել է, որ ՊԵԿ-ը հակված է իր հարաբերությունները կառուցել բացառապես գործընկերային տիրույթում։ Նրա խոսքով՝ 2020 թվականին «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, ինչը դրական արձագանք է ստացել շահառուների կողմից։

Նախկինում, եթե հիմնադրամների հաշվետվությունների հրապարակումը www.azdarar.am կայքում պարտադիր պահանջ էր եւ առաջացնում էր որոշակի ֆինանսական բեռ, ներկայումս այդ խնդիրը լուծվել է եւ հաշվետվությունները կարող են անվճար հրապարակվել ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am): Փոփոխություն է կատարվել նաեւ հիմնադրամների հաշվետվությունների վերաբերյալ ՊԵԿ-ին գրավոր ծանուցման մասով։  Նախկինում դրա չկատարումը կարող էր առաջացնել վարչական պատասխանատվություն, այժմ այդ դրույթը հանվել է։

Մասնակիցների հետ քննարկվել են «Հիմնադրամների մասին»  օրենքի, ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի տարընթերցումներին, հիմնադրամների հանրային հաշվետվողականության չափանիշներին վերաբերող, ինչպես նաեւ ՀՀ ՊԵԿ ոչ առեւտրային կազմակերպությունների հսկողության բաժնին հաճախ ուղղվող հարցեր։

Հանդիպման ընթացքում հիմնադրամների ներկայացուցիչներին է ներկայացվել նաեւ file-online.taxservice.am համակարգում հաշվետվության լրացման եւ հրապարակման տարբերակ՝ հետագա խնդիրները բացառելու եւ մասնակիցներին հուզող հարցերին անդրադառնալու նպատակով։

ՊԵԿ ներկայացուցիչներն առաջակել են ներկաներին, թե՛ «Հիմնադրամների մասին» օրենքի մասով, թե՛ գործունեությանն առնչվող այլ հարցերով պարբերաբար ունենալ քննարկումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ձեւավորել նաեւ աշխատանքային խմբեր ի հայտ եկած անճշտությունները շտկելու նպատակով։

Աղբյուրը՝ Banks.am