Cryptocurrency Prices by Coinlib

Հայէկոնոմբանկն ԱԶԲ-ից ստացել է $15 մլն արժողությամբ պայմանագրի 2-րդ մասնաբաժինը

d5b0d5a1d5b5d5a7d5afd5b8d5b6d5b8d5b4d5a2d5a1d5b6d5afd5b6 d5a1d5a6d5a2 d5abd681 d5bdd5bfd5a1d681d5a5d5ac d5a7 15 d5b4d5acd5b6 d5a1d680 603f49660d6f2
Հայէկոնոմբանկն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ 2020թ. ստորագրած $15 մլն արժողությամբ վարկային պայմանագրի շրջանակում ստացել է $7.5 մլն գումարի չափով 2-րդ մասնաբաժինը, որն ուղղվելու է ՀՀ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Բանկի եւ ԱԶԲ միջեւ համագործակցությունը մեկնարկել է դեռեւս 2011թ.-ին՝ ԱԶԲ առեւտրի խթանման ծրագրի (ADB TFP) շրջանակում եւ շարունակում է իր հաջող ընթացքն առ այսօր, որի վկայությունն են ԱԶԲ կողմից բանկին բազմիցս շնորհված «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակները:

«Հայէկոնոմբանկը շարունակում է ծավալել ակտիվ գործունեություն իր ռազմավարությամբ նախանշած խնդիրների իրագործման ուղղությամբ՝ աջակցելով միկրո, փոքր ու միջին ձեռնարկություններին եւ մասնակից դառնալով երկրի տնտեսության զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Banks.am