Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 5.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%:
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.8%, իսկ 2021թ. հունվարի համեմատ 0.6% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.9% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 8.3%, իսկ 2021թ. հունվարի համեմատ` 3.3% գնանկում:
2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ hացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 9.0%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնաճ:
Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 40.6%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնաճ:
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.5% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.5%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.4% գնաճ:
2021թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան եւ ծովամթերքի՝ 0.6%, ոչ ալկոհոլային խմիչքի 1.0%, սուրճի, թեյի կակաոյի 1.1% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 8.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.4% գնաճ :
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 6.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնաճ:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է սակագների 1.6%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.1% աճ:
Այվազյան Աննա
Աղբյուրը՝ Banks.am