Cryptocurrency Prices by Coinlib

Կարանտինի ընթացքում սպառողներն ամբողջ աշխարհում $2,9 տրլն գումար են կուտակել

d5afd5a1d680d5a1d5b6d5bfd5abd5b6d5ab d5a8d5b6d5a9d5a1d681d684d5b8d682d5b4 d5bdd5bad5a1d5bcd5b8d5b2d5b6d5a5d680d5b6 d5a1d5b4d5a2d5b8 603f9e46c6624
Bloomberg Economics-ի հաշվարկներով՝ սպառողներն ամբողջ աշխարհում կարանտինային սահմանափակումների ժամանակ, երբ շատ խանութներ փակ էին, իսկ ճանապարհորդությունը՝ գրեթե անհնար, կուտակել են $2,9 տրլն:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, սպառողների կողմից միջոցների մեծ մասը կուտակվել է բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում, որոնք ունեցել են կարանտինի մի քանի խիստ սահմանափակումներ (լոքդաուններ): Դրանց թվում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ եվրագոտու խոշոր երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան:

Սպառողական լրացուցիչ խնայողությունների կեսից ավելին բաժին է հասնում ԱՄՆ-ին՝ $1,5 տրլն: Բացի ընդհանուր գործոններից, որոնք ազդել են խնայողությունների աճի վրա, ինչպիսիք են բազմաթիվ խանութների եւ ծառայությունների ոլորտի ընկերությունների փակումը, զբոսաշրջության կտրուկ սահմանափակումը եւ այլն, ԱՄՆ-ում սպառողները կառավարությունից ուղղակի ֆինանսական օգնություն ստացան չեկերի տեսքով՝ անցյալ տարվա գարնանը յուրաքանչյուր չափահաս քաղաքացու համար $1200, իսկ դեկտեմբերին՝ $600: Բացի այդ, ԱՄՆ-ը ներկայումս պատրաստում է բնակչության համար կառավարության օգնության երրորդ փուլը, որի ընթացքում քաղաքացիները կստանան եւս $1400 գումարի չեկեր:

Լրացուցիչ սպառողական խնայողությունների մեծ ծավալներ են գրանցվել Չինաստանում՝ 2,8 տրլն յուան (մոտ $430 մլրդ), Ճապոնիայում՝ 32,6 տրլն իեն (մոտ $300 մլրդ), Մեծ Բրիտանիայում՝ £117 մլրդ, Գերմանիայում՝ €142 մլրդ, Ֆրանսիայում՝ €125 մլրդ, Իսպանիայում՝ €66 մլրդ, Իտալիայում՝ €54 մլրդ:

Աղբյուրը՝ Banks.am