Cryptocurrency Prices by Coinlib

QR կոդերով վճարումը կարող է զբաղեցնել ՌԴ անկանխիկ վճարումների 15%-ը

qr d5afd5b8d5a4d5a5d680d5b8d5be d5bed5b3d5a1d680d5b8d682d5b4d5a8 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7 d5a6d5a2d5a1d5b2d5a5d681d5b6d5a5d5ac d5bcd5a4 603ddbed8da1b

QR կոդերով վճարումը դասական էքվայրինգից «խլում է» վերջինիս մասնաբաժինը. մի քանի տարվա ընթացքում փոխանցման այս միջոցը Ռուսաստանում անկանխիկ վճարումների շուկայում կզբաղեցնի շուրջ 15%:

Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, նման գնահատական են տվել ռուսաստանյան խոշոր բանկերը: Ըստ Վճարային քարտերի ազգային համակարգի՝ ռուսաստանցիների գրեթե 40%-ն արդեն փորձարկել է այս տեխնոլոգիան: Միաժամանակ, վարկային հաստատություններն ընդգծել են, որ քարտերի ընդունման համար միջնորդավճարների իջեցում չի նախատեսվում՝ այս գործարքների նկատմամբ պահանջարկի պահպանման նպատակով, քանի որ ծառայությունն առանց այդ էլ շահութաբեր է:

QR կոդերը դարձել են ամենատարածված վճարման նոր տեխնոլոգիան ռուսաստանցիների շրջանում. դրա մասին տեղյակ է քաղաքացիների 57%-ը, իսկ 38%-ն արդեն ապրանքներ է գնել տվյալ եղանակով: Այս մասին ասված է «Միր Plat.form» (Վճարային քարտերի ազգային համակարգի IT ապրանքանիշ) ուսումնասիրության մեջ: Նշվում է նաեւ, որ ներկայումս սպառողների կեսն առավել հաճախ գնումներ է կատարում բանկային քարտով, եւս մեկ քառորդը՝ սմարթֆոնի միջոցով (Apple Pay, Google Pay, Samsung Pay, Mir.Pay ծառայություններ):

Բիզնեսի կողմից QR կոդով վճարելու հետաքրքրությունը պայմանավորված է ավելի ցածր միջնորդավճարներով, քան քարտերի դեպքում է՝ 0.4%-ից  մինչեւ 0.7%, պարզաբանել են Վճարային քարտերի ազգային համակարգում: Բացի այդ, նոր տեխնոլոգիայի համար ընկերությունները կարիք չունեն լրացուցիչ սարքավորումներ գնել, իսկ ապրանքի կամ ծառայության դիմաց վճարելուց հետո միջոցները հաշվին են մուտքագրվում վայրկենապես:

QR կոդերով վճարումների ակտիվ զարգացումը «Իզվեստիա»-ին հաստատել են ռուսաստանյան խոշոր վարկային հաստատություններում: Նման գործարքների ծավալներն, ըստ «Դելոբանկ»-ի գնահատականների, աճում են ամսական միջինը 30%-ով: ՎՏԲ-ի գնահատականներով՝ ներկայումս տվյալ գործարքները կազմում են էքվայրինգի ընդհանուր ծավալի 1%-ից էլ պակաս: Սակայն տարածքներում, որտեղ քարտերի օգտագործումը պակաս հարմարավետ ու եկամտաբեր է, միջնաժամկետ հեռանկարում տեխնոլոգիան կարող է գրավել շուկայի 5-ից մինչեւ 15%-ը:

Երկու տարվա կտրվածքով վճարման այս եղանակը կարող է մինչեւ 15-20% մասնաբաժին ունենալ էլեկտրոնային առեւտրում  եւ 7-10%՝ օֆլայնում, նշել են «Օտկռիտիե» բանկում:  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Evocabank logo

Աղբյուրը՝ Banks.am