Cryptocurrency Prices by Coinlib

Evocabank-ն առաջին իսկ օրն ավարտել է առաջին տրանշի պարտատոմսերի տեղաբաշխումը

evocabank d5b6 d5a1d5bcd5a1d5bbd5abd5b6 d5abd5bdd5af d685d680d5b6 d5a1d5bed5a1d680d5bfd5a5d5ac d5a7 d5a1d5bcd5a1d5bbd5abd5b6 d5bfd680d5a1 603e4c68116dd
Evocabank-ն առաջին իսկ օրը՝ մի քանի ժամում, ավարտել է իր առաջին տրանշի պարտատոմսերի տեղաբաշխումը:

Ինչպես նշել են բանկում, պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 500 մլն ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 500 մլն ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 10% եւ 5.5%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս։

Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) կողմից։

Evocabank-ի պարտատոմսերն, առաջին անգամ հայաստանյան ֆինանսական համակարգում, հնարավոր է եղել գնել նաեւ online տարբերակով՝ բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։

Հաշվի առնելով պարտատոմսերի նկատմամբ ներդրողների ցուցաբերած զգալի հետաքրքրությունը՝ Evocabank-ը մարտ ամսվա ընթացում կթողարկի պարտատոմսերի հաջորդ տրանշը։

Աղբյուրը՝ Banks.am