Cryptocurrency Prices by Coinlib

Ռուբեն Վարդանյանը պատմել է ներդրումների տրամաբանության մասին

d5bcd5b8d682d5a2d5a5d5b6 d5bed5a1d680d5a4d5a1d5b6d5b5d5a1d5b6d5a8 d5bad5a1d5bfd5b4d5a5d5ac d5a7 d5b6d5a5d680d5a4d680d5b8d682d5b4d5b6 603e30371c0dc
Սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն ասել է, որ որեւէ խոշոր գործառնական բիզնես չունի եւ չի ուզում զբաղվել դրանով:

«Որպես ներդրող՝ ես որոշել եմ, որ չեմ ցանկանում ներդրումներ կատարել պարզապես իրացվելի գործիքների մեջ: Ես ներդրումներ եմ կատարում միայն այն ոլորտներում, որոնք ինձ հետաքրքիր են անձնական զարգացմանս տեսանկյունից:

Դրանք կապված են ժառանգության հետ: Ես ներդրումներ եմ կատարում կրթության, առողջության մեջ: Կայուն զարգացում, մարդկային արժեքներ: Իհարկե, դրանք ավելի շուտ ոչ շահութաբեր ներդրումներ են, դա բարեգործություն է եւ այլն»,- ասել է Ռուբեն Վարդանյանը RBC-ին տված հարցազրույցում:

Նա կարծում է, որ ոչ միայն ինստիտուտների, այլեւ համայնքների ձեւավորման արդյունքում նոր մասնագիտություններ են առաջանում:

«Օրինակ, կա այսպիսի հասկացություն` толмач: Բայց այն պարզապես թարգմանիչ չէ, այլ «ռուսերենից ռուսերեն» թարգմանիչ է: Դա այն մարդն է, որը կարող է օգնել, որպեսզի նույն սենյակում գտնվող համակարգչային մասնագետն, իրավաբանը, բժիշկը, ինժեները եւ լրագրողը միմյանց հասկանան: Սա կարեւոր մասնագիտություն կլինի:

Հիմա ինքս ինձ հաճախ եմ հարցնում. ո՞վ ես դու, Ռուբեն, գործարա՞ր, բարերա՞ր: Ես ներգրավված եմ այնքան շատ նախագծերում՝ 60 կամ ավելին: Վերջերս հանկարծ հասկացա, որ ես, այսպես ասած, cheif connecting եմ`հիմնական կապողն ու կատալիզատորը: Միանալով, մենք մտածում ենք, ստեղծում ու իրականացնում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Աղբյուրը՝ Banks.am