Cryptocurrency Prices by Coinlib

«Միր» վճարային համակարգը փորձնական գործարքներ է իրականացրել ԱՄԷ-ում

d5b4d5abd680 d5bed5b3d5a1d680d5a1d5b5d5abd5b6 d5b0d5a1d5b4d5a1d5afd5a1d680d5a3d5a8 d683d5b8d680d5b1d5b6d5a1d5afd5a1d5b6 d5a3 603e147b12389
Ռուսաստանյան «Միր» ազգային վճարային համակարգն իր քարտերով Դուբայում (ԱՄԷ) իրականացրել է առաջին փորձնական գործարքները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Միր»-ի տեղական գործընկեր է հանդիսացել Network International ընկերությունների խումբը, որը ծառայություններ է մատուցում Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի էլեկտրոնային առեւտրի շուկայում:

«ԱՄԷ-ն ավանդաբար ամենատարածված զբոսաշրջային ուղղություններից մեկն է, որտեղ ամեն տարի ռուսաստանցիները հարյուր հազարավոր ճանապարհորդություններ են կատարում: Network International-ի հետ մեր հետագա համագործակցությունն ուղղված կլինի «Միր» քարտապաններին ԱՄԷ-ում իրենց սովորական քարտով վճարելու հնարավորություն տրամադրելուն»,- ասել է «Միր» վճարային համակարգի ղեկավար Վլադիմիր Կոմլեւը:

Ներկայումս «Միր» քարտերն ընդունվում են 10 երկրում, եւս երեք երկրում կատարվել են առաջին գործարքները: Իրականացվել է նաեւ «Միր» քարտերից դեպի ազգային վճարային համակարգերի քարտեր միջսահմանային փոխանցումներ կատարելու հնարավորությունը:

Աղբյուրը՝ Banks.am