Cryptocurrency Prices by Coinlib

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն կհամագործակցեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում

d5b0d5b0 d5b6 d5b8d682 d5a1d5b4d5b6 d5b6 d5afd5b0d5a1d5b4d5a1d5a3d5b8d680d5aed5a1d5afd681d5a5d5b6 d5a9d5b4d680d5a1d5b4d5abd5bbd5b8d681 603e304220163
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ու ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակը կհամագործակցեն:

Այսօր կայացած հանդիպմանը ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ու ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերին պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության հուշագիր ստորագրելու մասին:

ՊԵԿ փոխանցմամբ՝ համագործակցության արդյունքում կոմիտեի շնագիտական կենտրոնում մի շարք բարեփոխումներ կիրականացվեն:

Երկու կառույցների ղեկավարները շեշտել են, որ 4 տարվա ընթացքում ձեւավորվել է արդյունավետ փոխգործակցություն, որն ուղղված է տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմանը:

Աղբյուրը՝ Banks.am