Cryptocurrency Prices by Coinlib

Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի կտավը ռեկորդային $11,5 մլն-ով

d5a1d5b6d5bbd5a5d5acd5abd5b6d5a1 d5bbd5b8d5acd5abd5b6 d5bed5a1d5b3d5a1d5bcd5a5d5ac d5a7 d5b9d5a5d680d5b9d5abd5acd5ab d5afd5bfd5a1d5be 603ddbf486b1c
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին վաճառել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի «Ալ-Կուտուբիա մզկիթի մինարեթ» կտավն իր աշխատանքների համար ռեկորդային $11,5 մլն-ով (£8,28 մլն), հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Christie’s աճուրդային տան կայքը։ Ի սկզբանե կտավի արժեքը գնահատվել է $2-3,4 մլն (£1,5-2,5 մլն)։

Չերչիլն այս կտավը նկարել է 1943 թվականի հունվարին․ այն դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իր կողմից նկարած միակ կտավը։ Չերչիլն այն նկարել է Կասաբլանկայում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելի հետ հանդիպումից հետո, որտեղ ընթանում էին հակահիտլերյան կոալիցիայի երկրների ղեկավարների բանակցությունները։

Նույն թվականին Չերչիլը կտավը նվիրել է Ռուզվելտին, այնուհետեւ այն ժառանգել է նրա որդին՝ Էլիոտը: Ջոլիների ընտանիքը կտավը ձեռք է բերել 2011 թվականին: Ըստ CNN-ի աղբյուրի՝ դերասան Բրեդ Փիթն այն նվեր է գնել է Ջոլիի համար: 2016 թվականին զույգը բաժանվեց երկու տարվա ամուսնությունից հետո:

Չերչիլի կտավների համար նախորդ առավելագույն արժեքը սահմանվել էր Sotheby’s-ում 2014-ին, նրա աշխատանքը ձեռք էր բերվել $2.7 մլն-ով (£1.7 մլն), նշում է CNN-ը։

Աղբյուրը՝ Banks.am