Cryptocurrency Prices by Coinlib

17-ամյա Արսեն Զախարյանը գոլ է խփել «Դինամոյի» կազմում առաջին խաղում

17 d5a1d5b4d5b5d5a1 d5a1d680d5bdd5a5d5b6 d5a6d5a1d5add5a1d680d5b5d5a1d5b6d5a8 d5a3d5b8d5ac d5a7 d5add683d5a5d5ac d5a4d5abd5b6d5a1 603cec78cf315

Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Դինամոն» հաղթեց «Ախմատին»։

37-րդ րոպեին մոսկվացիների երկրորդ գոլը խփեց կիսապաշտպան Արսեն Զախարյանը: 17-ամյա կիսապաշտպանի համար այս գոլը դարձավ նրա դեբյուտայինը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Խաղացողը առաջին անգամ էր հայտնվում մեկնարկային կազմում:

Նաև Զախարյանի գործողությունները հանգեցրին 11-մետրանոցի նշանակման, որից բացվեց խաղի հաշիվը: Արդեն 5-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակը դիպավ Վիլկեր Անխելի ձեռքին: Վլադիսլավ Բեզբորոդովը սկզբում ուշադրություն չդարձրեց դրվագին, բայց օգտագործեց VAR հուշումն ու վստահորեն նշանակեց 11-մետրանոց:

«Նա լավ էր իրեն դրսևորել ուսումնամարզական հավաքում, ինտենսիվ աշխատել: Խաղից առաջ ես նրան ասացի, որ նա արժանի է տեղ զբաղեցնել թիմում: Նրա խփած գնդակը միանգամայն արժանի էր, ինչը հաստատում է նրա աշխատանքը: Պատրաստ եմ ասել, որ նա զարգացման մեծ քայլ կատարեց՝ անհատական ​​ու թիմային,- գովել է Արսենին գլխավոր մարզիչը,- Զախարյանը ընդամենը 17 տարեկան է, բայց նա հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Նա իրեն ցույց տվեց լուրջ մրցակցի դեմ»:

Այս խաղում Զախարյանը խաղաց 63 րոպե, երկու անգամ հարվածեց դարպասին, երկու դրիբլինգ կատարեց ու 16 փորձից կատարեց 10 ճշգրիտ փոխանցում:

Արսեն Զախարյանն իր սերնդի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է: Նա ընդգրկվել է անցյալ տարի The Guardian-ի՝ 2003 թվականին ծնված լավագույն 50 տաղանդների ցուցակում: Մեծահասակների մակարդակի առաջին մրցաշրջանում Զախարյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Դինամո -2»-ի կազմում անցկացրած 15 խաղում խփեց ութ գոլ և հինգ գոլային փոխանցում կատարեց:

Սիրարփի Աղաբաբյան