Cryptocurrency Prices by Coinlib

Չինաստանն օրենսդրորեն կխթանի ԱԹՍ-ներով ապրանքների առաքումը

d5b9d5abd5b6d5a1d5bdd5bfd5a1d5b6d5b6 d685d680d5a5d5b6d5bdd5a4d680d5b8d680d5a5d5b6 d5afd5add5a9d5a1d5b6d5ab d5a1d5a9d5bd d5b6d5a5d680 603cdf7f8e177
Մոտ ապագայում Չինաստանի իշխանությունները պատրաստվում են օրենսդրորեն խթանել անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) ապրանքների առաքման ոլորտի զարգացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Global Times-ը։

Պարբերականի տվյալներով` 2021-ին Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը նախատեսում է արագացնել նոր ստանդարտների եւ կանոնների ներդնումը, որոնք կհեշտացնեն առեւտրային հարթակների աշխատանքը եւ կնվազեցնեն ճանապարհային տրանսպորտի բեռը: Մինչ այժմ ընդհանուր կիրառության ավիացիայի այս հատվածի զարգացման ծրագիրն իրականացվում է փորձնական ռեժիմով:

Վարչության որոշման համաձայն՝ գերատեսչությունը կաջակցի օդային ճանապարհով ծանրոցների տեղափոխմամբ զբաղվող լոգիստիկ կետերի ցանցի ընդլայնմանը։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Չինաստանում գրանցված է ավելի քան 523 հազ․ ԱԹՍ, որոնց թռիչքների տեւողությունը 2020-ին գերազանցել է 1,59 մլն ժամը՝ ավելանալով 27,5%:

Աղբյուրը՝ Banks.am