Cryptocurrency Prices by Coinlib

«Չերամիզիա Ինթերնեշնլ»-ը մտադիր է 3 փոքր գործարան կառուցել մարզերում

d5b9d5a5d680d5a1d5b4d5abd5a6d5abd5a1 d5abd5b6d5a9d5a5d680d5b6d5a5d5b7d5b6d5ac d5a8 d5b4d5bfd5a1d5a4d5abd680 d5a7 3 d683d5b8d684 603cdf86a3ba3
Կերամիկական սպասքի արտադրության «Չերամիզիա Ինթերնեշնլ» հայ-իտալական ընկերությունը մտադիր է 3 փոքր գործարան կառուցել Հայաստանի մարզերում, ընդհանուր 100-150 աշխատատեղով, նաեւ բացել 8 խանութ Հայաստանում եւ արտերկրում։

Ընկերություն կատարած այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տեղեկացվել է, որ ներկայումս ընկերությունում աշխատատեղերի քանակը 300-ն է։
2019-ի նոյեմբերին բացված «Չերամիզիա Ինթերնեշնլ» ընկերությունն իր արտադրանքն իրացնում է «Արտադրված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայից» պիտակով:

«Գործարանի անձնակազմը կամ վերապատրաստվում է Իտալիայում, կամ Իտալիայում վերապատրաստում անցած մասնագետների կողմից: «Չերամիզիան» ավելի շատ արվեստանոց է՝ գործարանային հսկա չափերով, որտեղ հոգատարությամբ ստեղծագործում են իրենց գործում հմտացած մասնագետներ: Հիմնական աշխատողները գեղարվեստի ոլորտի ներկայացուցիչներ են՝ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ, կավագործներ: Արտադրանքի զգալի մասը ձեռքի աշխատանք է։ Ընկերության արտադրանքն արտահանվում է ՌԴ եւ ԱՄՆ։ Բազմաթիվ պատվերներ են լինում նաեւ հայտնի ապրանքանիշեր ներկայացնող կազմակերպություններից:

Համավարակի պատճառով ընկերության զարգացման ծրագրերի ընթացքը որոշակիորեն դանդաղել է, բայց այստեղ հույս ունեն, որ առաջիկայում կհաջողվի ընդլայնել ինչպես արտադրությունը, այնպես էլ արտահանման շուկաները»,- նշել են Էկոնոմիկայի նախարարությունում:

Աղբյուրը՝ Banks.am