Cryptocurrency Prices by Coinlib

Երևանի թիվ 20 պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկի վիճակը ծանր է

d5a5d680d687d5a1d5b6d5ab d5a9d5abd5be 20 d5bad5b8d5acd5abd5afd5acd5abd5b6d5abd5afd5a1d5b5d5ab d5b4d5b8d5bf d5a1d5bed5bfd5b8d5b4d5a5d684 603d3eb9a5753

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210301/26645809/yerevani-tiv-20-poliknikayi-mot-avtomeqenaner-en-baxvel-varordneric-meki-vichak-tsanr-e.html

Դավիթաշեն 4-րդ թաղամասում բախվել են «Opel Vectra G» և «Volkswagen Touareg» մակնիշների ավտոմեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մարտի 1-ին, ժամը 19:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի պոլիլինիկայի մոտակաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում բախվել են «Opel Vectra G» (վարորդ՝ Կ․ Ս․) և «Volkswagen Touareg» մակնիշների (վարորդ՝ Ա․ Վ․) ավտոմեքենաները։

Փրկարարները փակել են «Opel Vectra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդ Կ․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։