Նրա խոսքով՝ կապիտալի հիմքում «ժամանակն է, ներքին հանգստությունը, լայն դիվերսիֆիկացումը եւ գործարքների քանակն ու միջնորդավճարները նվազագույնի հասցնելու ունակությունը»:
«Բաժնետոմսերի տնօրինումը դրական գումարով խաղ է: Համբերատար եւ խելամիտ կապիկ, որը կառուցում է պորտֆելը՝ S&P 500 ընկերությունների ցուցակի նշանակետին 50 տեգեր նետելով, ժամանակի ընթացքում կտեսնի շահաբաժիններ եւ կապիտալի աճ, միայն այն պայմանով, եթե չտրվի ակտիվների ընտրությունում փոփոխություն կատարելու գայթակղությանը»,- ներդրողի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Բաֆեթը նաեւ նշել է, որ հիմա պարտատոմսերի համար այնքան էլ ճիշտ ժամանակը չէ, քանի որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության տասնամյա պարտատոմսերը, օրինակ, 2020-ի վերջին նվազել են 94%-ով՝ 1981-ի սեպտեմբերի եկամտաբերության համեմատ։ Ամենից բացի, Բաֆեթը «մռայլ ապագա է» կանխատեսել նրանց համար, ովքեր ներդրումներ են կատարում ֆիքսված եկամտի գործիքներում:
Իր նամակում գործարարը հայտնել է նաեւ ընկերության կողմից Apple-ի բաժնետոմսերի մի մասի վաճառքից ստացած $11 մլրդ-ի մասին եւ կոչ արել ներդրումներ կատարել բաժնետոմսերում:
Աղբյուրը՝ Banks.am